Միջազգային

Ռուս-ուկրաինական բանակցությունների բարդ հարցերը կքննարկեն Պուտինն ու Զելենսկին

Ռուս-ուկրաինական բանակցությունների բարդ հարցերը կքննարկեն Պուտինն ու Զելենսկին

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններում ամենաէական առաջընթացը ձեռք է բերվել Ստամբուլում բանակցությունների ժամանակ։ Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Ուկրաինայի գրավոր առաջարկները ենթադրում են հրաժարում Ղրիմը և Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկությունից։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պատվիրակության հետ ռուսական կողմի գլխավոր բանակցորդ Վլադիմիր Մեդինսկին։ Նաև, ըստ նրա, Կիևի առաջարկները ներառում են այն երկրների ցանկը, որոնք կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխավորները։ Մեդինսկին հավելել է նաև, որ Կիևի առաջարկները ներառում են Ուկրաինան միջազգային իրավական երաշխիքներով մշտապես չեզոք պետություն հռչակելը։

«Այս գործընթացում մինչ այժմ ամենանշանակալի առաջընթացն արձանագրվել է այսօր»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Թուրքիան «շատ ուրախ է աջակցել դրան»։ «Մենք տեսնում ենք, որ այսօրվա հանդիպմանը որոշակի առաջընթաց է արձանագրվել, որոշ հարցեր համաձայնեցվել են»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ խուսափելով մանրամասներից։ Բացի այդ, Չավուշօղլուի խոսքով, ավելի բարդ հարցերը պետք է քննարկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու մակարդակով: Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Ուկրաինայում հրադադարի հաստատումը կբերի երկարաժամկետ քաղաքական կարգավորման։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական