Մարտի սկզբին Աբրամովիչի, ինչպես նաև Ուկրաինայի բանակցային խմբի երկու բարձրաստիճան անդամների մոտ, Կիևում կայացած հանդիպումից հետո, թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել։ Խոսքը աչքերի կարմրության, մշտական ու ցավոտ արցունքարտադրության, դեմքի ու ձեռքերի մաշկի կլպվածության մասին է։ Աբրամովիչի ու ուկրաինացի բանակցողների վիճակն այնուհետ բարելավվեց։ Հաղորդվում է, որ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Միաժամանակ, պարզ չէ, թե ինչն է առաջացրել հնարավոր թունավորումը` քիմիական նյութը, կենսաբանական, թե էլեկտրամագնիսական ճառագայթումը։
Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Աբրամովիչի և ուկրաինացի բանակցողների վիճակը պայմանավորված է ոչ թե թունավորմամբ, այլ «շրջակա միջավայրի գործոնով»։