Միջազգային

Այսօր սպասվում է Մակրոն-Պուտին հեռախոսազրույց

Այսօր սպասվում է Մակրոն-Պուտին հեռախոսազրույց

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է մարտի 29-ին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույց ունենալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն Կլեր Լեժանդրը։ Վերջինս նշել է, որ Ֆրանսիայի նախագահը «արդեն  երկարատև զրույցների շարք է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ»։ «Ֆրանսիան մտադիր է բաց պահել երկխոսության այս կապուղին»,- ասել է Լեժանդրը։

Նա նշել է, որ առաջիկա զրույցի ընթացքում Մակրոնն ակնկալում է Պուտինի հետ քննարկել Հունաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Մարիուպոլից մարդկանց տարհանման մարդասիրական գործողության մանրամասները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական