Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ երեքշաբթի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 482 330 673 մլն։ COVID-19-ը համավարակի սկզբից աշխարհում մինչ օրս մահացել է 6 127 431 մարդ։
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 79 995 485 մարդ, իսկ մահերի թիվը կազմել է 977 687։
Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 43 021 985-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝ 521 070։ COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 29 857 641 մարդ, որից 659 227-ը մահացել է։
Համաձայն Worldometer հարթակի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության ուսումնասիրության վրա՝ երեքշաբթի առավոտյան մոլորակի 1 մլն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 789,3 մարդ: ԱՄՆ-ում 1մլն բնակչին մահացել է 3 003, Հնդկաստանում՝ 371, Բրազիլիայում՝ 3 063 մարդ, հաղորդում է Radar Armenia-ն։