Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից ձեռագիր գրություն է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. Գրում է Daily Mail-ը։
Այդ գրության մեջ եղել են խաղաղության հաստատման համար ուկրաինական կողմի պայմանները, ինչը, սակայն, զայրացրել է ՌԴ նախագահին։ Նշվում է, որ Աբրամովիչը հանդիպել է Պուտինին ու փոխանցել գրությունը, որից հետո, Times-ի տեղեկություններով, ՌԴ նախագահն ասել է.«Ասա նրան, որ ես կջարդեմ նրանց»։
Դրանից հետո, ըստ հրապարակման, Աբրամովիչը վերադարձել է Ստամբուլ ու կապ հաստատել ուկրաինացի քաղաքական գործիչ Ռուստեմ Ումերովի հետ, որը հանդես է գալիս որպես բանակցող:
Նրանց հանդիպումը կազմակերպել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ Ստամբուլի հինգաստղանի հյուրանոցներից մեկում: