Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ստամբուլում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Համաձայն աղբյուրի՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի իրավիճակը և բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։
«Էրդողանը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների հաջորդ հանդիպումը անցկացնել Ստամբուլում»,-հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։