Միջազգային

Հեղինակավոր Fitch ռեյտինգային գործակալությունը չեղարկել է Ռուսաստանի սուվերեն վարկանիշները

Հեղինակավոր Fitch ռեյտինգային գործակալությունը չեղարկել է Ռուսաստանի սուվերեն վարկանիշները

Հետկանչը կապված է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետ։ Այդ մասին ասվում է գործակալության մամուլի հաղորդագրությունում։ Դուրս գալու պահին Ռուսաստանի թողարկող դեֆոլտի երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշները՝ արտարժույթով և տեղական արժույթներով, ինչպես նաև՝ չապահովված պարտքի բարձր վարկանիշը գտնվում էին «C» մակարդակի վրա, երկրի վարկանիշի առաստաղը՝ «B-»:

Ինչպես հաղորդվում է, ԵՄ երկրների կողմից 2022 թվականի մարտի 15-ին ընդունված պատժամիջոցների չորրորդ փաթեթի համաձայն՝ եվրոպական գործակալություններին արգելվում է վարկանիշավորել Ռուսաստանին և ռուսական ընկերություններին, ինչպես նաև՝ վարկանիշային ծառայություններ մատուցել ռուս հաճախորդներին։

Անցյալ շաբաթ Fitch-ը հայտարարեց, որ մինչև ապրիլի 15-ը՝ ԵՄ-ի սահմանած վերջնաժամկետը, կհանի ռուսական բոլոր կազմակերպությունների և նրանց դուստր ձեռնարկությունների վարկանիշները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական