Միջազգային

Բրիտանական զորակազմի թվաքանակը Էստոնիայում կրկնապատկվել է

Բրիտանական զորակազմի թվաքանակը Էստոնիայում կրկնապատկվել է

Բրիտանական Northumberland և Richmond ֆրեգատները ռազմական տեխնիկա և հանդերձանք են փոխադրել Էստոնիա, որտեղ բանակված Է ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակը՝ Միացյալ Թագավորության հրամանատարությամբ:

Ինչպես ասված Է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության՝ մարտի 27-ին տարածված հաղորդագրության մեջ, թագավորական ռազմածովային ուժերի նավերը և Boeing P-8 Poseidon հակասուզանավային ինքնաթիռը նույնպես մասնակցել են Բալթիկ ծովում Դանիայի, Լատվիայի, Լիտայի, Շվեդիայի և Էստոնիայի ուժերի հետ համատեղ զինավարժանքներին: «Բալթիկ ծովում նման գործունեությունը սովորական Է մեզ համար և Միացյալ ռազմարշավային ուժերի գծով մեր գործընկերների համար մեր աշխարհագրակական շահերի հիմնական շրջաններից մեկում»,- հայտարարել Է բրիտանացի գներալ-մայոր Ջիմ Մորրիսը, որի խոսքը բերված Է փաստաթղթում: Նրա կարծիքով՝ «այժմ ինչպես երբեք կարևոր Է երաշխավորել նավարկության ազատությունը Բալթիկ ծովում»:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Փետրվարին բրիտանական կողմն արդեն լրացուցիչ տանկեր և զրահամեքենաներ Է ուղարկել Էստոնիա, ինչպես նաև կրկնապատկել Է Էստոնիայում իր զորակազմի թվաքանակը՝ այն հասցնելով մինչև 1 800 զինծառայողների: Հաղորդվում Է, որ տեխնիկայի նոր խմբաքանակն Էստոնիա Է ուղարկվել ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակի հանդերձման շրջանակներում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական