«Գերմանիան անհրաժեշտ է համարում հզորացնել իր հակահրթիռային պաշտպանությունը՝ հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեռքբերման և տեղադրման միջոցով»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք պետք է հասկանանք, որ ունենք հարևան, ով պատրաստ է բռնություն գործադրել՝ իր շահերը պաշտպանելու համար»,- հավելել է Շոլցը։
Ավելի վաղ գերմանական Bild թերթը հայտնել էր, որ Շոլցը, այլ խնդիրների հետ մեկտեղ, այս հարցը մանրամասն քննարկել է Գերմանիայի ԶՈՒ գլխավոր տեսուչ Էբերհարդ Զորնի հետ։ Մասնավորապես, դիտարկվել է Իսրայելից 2 միլիարդ եվրո արժողությամբ «Arrow 3» հակահրթիռային պաշտպանության համակարգը գնելու հնարավորությունը։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ Բեռլինը ծրագրում է ավելացնել պաշտպանական ծախսերը՝ 100 միլիարդ եվրո ավելացնելով իր պաշտպանական բյուջեում։