Միջազգային

Թեհրանում կայացել է ԵՄ ներկայացուցչի և Իրանի փոխարտգործնախարարի հանդիպումը

Թեհրանում կայացել է ԵՄ ներկայացուցչի և Իրանի փոխարտգործնախարարի հանդիպումը

Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության փոխղեկավար Էնրիկե Մորան, որն այցով գտնվում է Թեհրանում, այսօր հանդիպել է երկրի փոխարտգործնախարար և ավագ բանագնաց Ալի Բաղերի Քանի հետ, հայտնում է ԻՐՆԱ-ն:

Կողմերը հանդիպման ժամանակ քննարկել են պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Վիեննայում ընթացող բանակցությունների վերջին զարգացումները և չկարգավորված հարցերը:

«Քանին հիշեցրել է Վիեննայում համաձայնագիր կնքելու հարցում Իսլամական Հանրապետության լուրջ տրամադրվածության մասին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն հավատարիմ է իրատեսական մոտեցմանը, հնարավոր է հասնել գործարքի կնքման: Մորան նաև պատմել է բանակցությունների մյուս կողմերի հետ իր վերջին խորհրդակցությունների մասին»,- նշում է ԻՐՆԱ-ն:

Բաղերին և Մորան առաջիկա օրերին կշարունակեն իրենց շփումներն ու խորհրդակցությունները:

Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության փոխղեկավարը իրանցի պաշտոնական անձանց հետ հանդիպումից հետո կիրակի մեկնել է ԱՄՆ, որպեսզի Վաշինգտոնը կայացնի իր քաղաքական որոշումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական