Միջազգային

Բայդենը Պուտինին «մսագործ» է անվանել. Պեսկովն արձագանքել է

Բայդենը Պուտինին «մսագործ» է անվանել. Պեսկովն արձագանքել է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Վարշավայի Ազգային մարզադաշտում գտնվող Ուկրաինայից փախստականների ընդունման կենտրոն։ Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին՝ Բայդենը նրան «մսագործ» է անվանել։

«Ի՞նչ եմ մտածում Պուտինի մասին, նա «մսագործ» է»,- հայտարարել է Բայդենը: 

ԱՄՆ նախագահի խոսքերին արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինի հասցեին Բայդենի նոր վիրավորանքներն ավելի են նեղացնում ՌԴ և ԱՄՆ միջև հարաբերությունները բարելավելու հնարավորությունները։ Տարօրինակ է մեղադրանքներ լսել մի մարդուց, որը կոչ էր անում ռմբակոծել Հարավսլավիան և սպանել մարդկանց»,- ասել է Պեսկովը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական