Այգեգործությամբ և հողագործությամբ զբաղվողների համար շուտով սկսվում է գարնանային աշխատանքների եռուն շրջանը: Այժմ ժամանակակից տեխնոլոգիաներն ու զանազան սարքերը կարող են անհամեմատ հեշտացնել այս աշխատանքների իրականացումը: Ձեռք բերելով ընդամենը մի քանի սարք կամ հավելված՝ դուք կարող եք ազատել ձեզ ավելորդ խնդիրներից և ժամանակ խնայել:
Այսպես, օրինակ, կարող եք ձեռք բերել «Parrot Flower Power» կոչվող սարքը, որը անլար սենսոր է և մշտապես հետևում է ձեր բույսերի խոնավության մակարդակին, ջերմաստիճանին, լույսի ստացմանը և պարարտացման մակարդակին, ապա Bluetooth-ի միջոցով փոխանցում է այդ ինֆորմացիան ձեր սմարթֆոններին և այլ սարքերին: Այդպիսով, կկարողանաք մշտապես տեղյակ լինել ձեր բույսերի կարիքների մասին և հետևել դրանց ճիշտ աճին: Այս սարքը կարող եք գտնել «Amazon»-ում՝ վճարելով ընդամենը 60 դոլար:
Իսկ եթե ուզում եք տեսնել, թե ինչպես են աճում ձեր ծաղիկները, կամ ինչ վնասատուներ են խանգարում դրանց աճին, ձեռք բերեք «Brinno GardenWatchCam» տեսախցիկը: Այն 1,3 մեգապիքսելային, դանդաղեցված տեսանկարահանման հնարավորությամբ թվային տեսախցիկ է, որը կարող է լուսանկարներ անել ձեր կողմից սահմանված միջակայքում՝ մեկ րոպեից մինչև 24 ժամը մեկ: Դուք պետք է միայն տեղադրեք այս տեսախցիկը այգում և դիտեք, թե ինչպես է ծաղկում այն: Տեսախցիկն «Amazon»-ում արժե 230 դոլար:
«GreenWorks»-ի լիցքավորվող, G-Max ձողով սղոցը անլար սարք է, որն, իր 8-դյույմանոց դողերի և շղթաների միջոցով, հեշտությամբ կտրում է ավելորդ ճյուղերը: Լիթիում-իոնային մարտկոցը պահպանում է իր հիշողության մեջ արված հրահանգները՝ նույնիսկ լիցքավորումն ավարտվելուց հետո, այնպես որ, հարկավոր չէ կրկնակի անգամ հրահանգել: 5-8 փութ երկարացման հնարավորությամբ կոթը թույլ է տալիս կտրել նույնիսկ ամենադժվարամատչելի մասերում գտնվող ճյուղերը: Այս սղոցը կարելի է գտնել «Amazon»-ում՝ 170 դոլարով:
Իրական բուի նմանվող «Garden Defense Electronic Owl»-ը (այգու պաշտպանության համար էլեկտրական բու) այգու պաշտպանության համար ստատիկ կանգնեցված ծուղակների՝ առավել զարգացած տարբերակն է, որին ավելացվել են շարժման և ձայնային ազդանշան տալու հնարավորություններ: Այն մեծ եղջյուրավոր բուի տեսք ունի և իր սենսորների օգնությամբ կարողանում է հայտնաբերել մոտակայքում գտնվող այգու վնասատուներին, ապա, շրջելով գլուխը դրանց ուղղությամբ, սուլելով վտարել նրանց: Այս եղջյուրավոր բուն կարող եք գնել «Amazon»-ում՝ 45 դոլարով:
«VegiBee» սարքը ընդօրինակում է փոշոտման շրջանում մեղուների թևիկների՝ բարձր հաճախականությամբ տատանումները: Այգեգործները վիբրացիաների արձակման միջոցով ստացված ծաղկափոշին օգտագործում են այլ բույսերը ինքնուրույն, «ձեռքով» փոշոտելու համար: Արդյունքում, 30%-ով մեծանում է բերքատվությունը, և դուք էլ բավարարված եք զգում, որ օգնության ձեռք մեկնեցիք մայր բնությանը: Այս սարքը հասանելի է «Amazon»-ում՝ 29 դոլարով: