«Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին»,- հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Հիշեցնենք՝ Ժիրինովսկին հոսպիտալացվել է փետրվարի 2-ին՝ COVID-19 ախտորոշմամբ, և այդ ժամանակվանից գտնվում էր հիվանդանոցում։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու մահվան պատճառ են դարձել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդացումները։
Ազգությամբ հրեա Վլադիմիր Ժիրինովսկին ծնվել է 1946 թվականի ապրիլի 25-ին՝ Ղազախական ՍՍՀ մայրաքաղաք Ալմա-Աթայում։ Ինչպես ինքն է նշում, սկսել է քաղաքականությամբ զբաղվել դեռևս 1967թ.-ից։
1989 թվականին ստեղծել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ЛДПР)։ 1993 թվականից Պետդումայի պատգամավոր է։ Մի քանի անգամ առաջադրվել է որպես ՌԴ նախագահի թեկնածու։