Մեծ յոթնյակի (G7) երկրների Արտաքին գործերի նախարարները դատապարտել են Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները` դրանք համարելով Փհենյանի պարտավորությունների ակնհայտ խախտում։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ գործողությունները: Դրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում ԿԺԴՀ-ի պարտավորությունների ակնհայտ խախտում են, այդ թվում`2397 բանաձևը», - ասված է հաղորդագրության մեջ:
ԱԳ նախարարները կոչ են անում ԿԺԴՀ-ին կատարել բոլոր իրավաբանական պարտավորությունները, որոնք բխում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից, ընդունել շահագրգիռ կողմերի երկխոսության առաջարկները: