«Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթերյան պաշտոնական էջում սխալմամբ արված գրառումը մեր միջամտությունից հետո շատ արագ հեռացվել է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ սադրանքին աջակցող գրառում էր արել Twitter-ի պաշտոնական էջում։ «Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Ղարաբաղում՝ օգտվելով ռուս զինվորականներին Ուկրաինա ուղարկելուց»,- ասվում էր գրառման մեջ։
Ըստ Կարապետյանի. «Այստեղ աշխատանքային ժամերը սկսվելուց անմիջապես հետո մեր միջամտության արդյունքում 15 րոպեի ընթացքում այն ջնջվել է»։
Հայաստանում Ուկրաինայի հարցերով ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն էլ նշել է. «Դա Ուկրաինայի Գերագույն Ռադայի և Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը չէ»։