Պատժամիջոցների ցանկում են, մասնավորապես, VEB.RF-ի նախագահ Իգոր Շուվալովը և նրա հարազատները, Severstal-ի գլխավոր սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հարազատները, Rosneft Oil-ի գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Սեչինը, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի կինն ու երեխաները, «Ростех» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը: Ցուցակում ընդգրկվել է, ընդհանուր առմամբ, 25 անձ:
Պատժամիջոցներ են կիրառվել նաև ռուսական 81 ձեռնարկությունների և ընկերությունների, այդ թվում՝ նավաշինական և ավտոմոբիլային գործարանների, էլեկտրոնային սարքավորումներ արտադրող ձեռնարկությունների նկատմամբ։ Բացի այդ՝ Ճապոնիայի կառավարությունը արգելք է դրել Ռուսաստան շքեղության ապրանքների ներմուծման վրա։
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի 49 գերատեսչությունների, բանկերի և ընկերությունների, մասնավորապես՝ ԱԴԾ-ի, ԶՈՒ ԳՇ գլխ․ վարչության (ГРУ), Sukhoi Company-ի, RAC MiG JSC-ի, Ростэк պետական կորպորացիայի, ԿԲ-ի, VEB-ի, Промсвязьбанк-ի նկատմամբ։