Միջազգային

Ճապոնիայի վարչապետը կարճատև քննարկում է ունեցել Բայդենի հետ

Ճապոնիայի վարչապետը կարճատև քննարկում է ունեցել Բայդենի հետ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մարտի 24-ին Բրյուսելում կարճատև զրույց Է վարել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ: Այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը:

Մասնավորապես, կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Կիսիդան հայտարարել Է, որ Ճապոնիան «բարձր Է գնահատում ԱՄՆ-ի առաջատար դերն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վճռական պատասխանի հարցում»:

Բացի դրանից, երկու ղեկավարները հավաստել են, որ ստատուս քվոյի ուժային փոփոխումը թույլատրելի չԷ ոչ մի տարածաշրջանում: Կիսիդան և Բայդենն արծարծել են ԿԺԴՀ-ի հրթիռա-միջուկային թեման մարտի 24-ին «Հվանսոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման լույսով:

Նրանք դատապարտել են արձակումը և նշել, որ Փենյանի նման գործողությունները լուրջ մարտահրավեր են համաշխարհային հանրակցությանը: Ճապոնիայի վարչապետը Բրյուսել Է այցելել Յոթի խմբի գագաթնաժողովին մասնակցելու համար: Նա նաև անցկացրել Է մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում իր բրիտանացի պաշտոնակից Բորիս Ջոնսոնի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական