ԱՄՆ Պետդեպարտամենտը չորեքշաբթի հայտարարել է 3․496․295 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի մասին՝ «Եվրոպայում և Եվրասիայում տարածաշրջանային լրատվամիջոցներն ուժեղացնելու համար»։ Համապատասխան հայտարարությունը տարածել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը։
«Ամբողջ Եվրոպայում և Եվրասիայում անկախ լրատվամիջոցները մշտական ճնշման են ենթարկվում տարբեր ներքին և արտաքին աղբյուրների կողմից, որոնք ձգտում են մանիպուլյացիայի ենթարկել և/կամ վերահսկել լրատվամիջոցներն՝ իրենց շահերի համար»: Պետքարտուղարությունը հայտարարել է, որ զլմ-ների վրա ճնշումը կարող է «սահմանափակել անկախ և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու՝ մամուլի հնարավորությունը»:
Փաստաթղթում ասվում է, որ ծրագրի նպատակն է՝ «աջակցել տարածաշրջանում ուժեղ և անկախ լրատվամիջոցների սեկտորին, որը դիմակայում է մամուլը վերահսկել ձգտող կուսակցությունների շահերին»: