Միջազգային

Չի կարելի խորացնել առանց այն էլ դժվարին հումանիտար վիճակը, բնակիչները չպետք է տուժեն․ Մարիա Զախարովան՝ Արցախի մասին

Չի կարելի խորացնել առանց այն էլ դժվարին հումանիտար վիճակը, բնակիչները չպետք է տուժեն․ Մարիա Զախարովան՝ Արցախի մասին

Մոսկվան կոչ է անում հնարավորինս շուտ լուծել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդիրը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը շփումների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ, և կոչ է անում հնարավորինս շուտ լուծել տարածաշրջանի գազամատակարարման խնդիրը: Համապատասխան աշխատանքներն արվում են ԱԳՆ-ի, ՊՆ-ի, ՌԴ էներգետիկայի նախարարության ու «Գազպրոմի՞ մասնակցությամբ։ Չի կարելի խորացնել առանց այն էլ դժվարին հումանիտար իրավիճակը, բնակիչները չպետք է տուժեն»,- նշել է նա։

Անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի շփման գծում Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի վերջին խախտումներին՝ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ փաստերի ուսումնասիրությունը և իրավիճակի գնահատականը պետք է թողնել տեղում գործող ՌԴ խաղաղապահ ուժերի ռազմական փորձագետներին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական