Միջազգային

G20-ի անդամները քննարկում են Ռուսաստանի մասնակցության հարցը

G20-ի անդամները քննարկում են Ռուսաստանի մասնակցության հարցը

Ճապոնիայի իշխանությունները Քսանի խմբի (G20) անդամների հետ քննարկում են Ռուսաստանի մասնակցության հարցն այդ միավորումում: Մարտի 24-ին Տոկիոյում կայացած մամուլի ասոլիսում այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբնետի գլխավոր շքարտուղար Հիրոկաձու Մացունոն, տեղեկացնում Է  ՏԱՍՍ-ը: «(...) Մենք G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում ենք միավորման անդամների, ներառյալ նախագահող Ինդոնեզիայի հետ:

Մենք մտադիր ենք ընդունել հարկավոր միջոցներ այդ հարցի վերաբերյալ՝ հաշվի առնելով հետագա իրադրությունը», - ասել Է Մացունոն: Մարտի 23-ին Ինդոնեզիայում ՌԴ-ի դեսպան Լյուդմիլա Վորոբյովան հայտնել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավոում Է այցելել Քսանի խմբի եզրափակիչ գագաթնաժողով:

Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել Է, որ երկրի իշխանությունները մտադիր են խորհրդակցրել դաշնակիցների և գործընկերների հետ, նախքան որևիցե հայտարարություն անելը Քսանի խմբից ՌԴ-ի հնարավոր հեռացման մասին, սակայն կարծում են, որ Ուկրաինայի շուրջ իրադրության լույսով «Ռուսաստանի համար ամեն ինչ չի կարող ընթանալ ինչպես սովորաբար միջազգային ինստիտուտներում»:

Իր հերթին ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն ավելի ուշ մեկնաբանել Է, որ Ռուսաստանը G20-ի կարևոր մասնակիցն Է, և այդ ձևաչափի մասնակից երկրներից ոչ մեկն իրավունք չունի դրանից հեռացնելու այլ պետությունների:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական