Միջազգային

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 475,7 մլն

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 475,7 մլն

Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ երեքշաբթի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 475 768 643 մլն։ COVID-19-ը համավարակի սկզբից աշխարհում մինչ օրս մահացել է  6 104 405 մարդ։

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 79 844 430 մարդ, իսկ մահերի թիվը կազմել է 974 830։

Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 43 014 687-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝  516 672։ COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 29 738 362 մարդ, որից 658 286-ը մահացել է։

Համաձայն Worldometer հարթակի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության ուսումնասիրության վրա՝ երեքշաբթի առավոտյան մոլորակի 1 մլն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 786,2 մարդ: ԱՄՆ-ում 1մլն բնակչին մահացել է 2 994, Հնդկաստանում՝ 368, Բրազիլիայում՝ 3 059 մարդ, հաղորդում է Radar Armenia-ն։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական