Միջազգային

Բլինկենը կայցելի Իսրայել, Պաղեստին, Մարոկկո և Ալժիր

Բլինկենը կայցելի Իսրայել, Պաղեստին, Մարոկկո և Ալժիր

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը ծրագրում է այցելել Իսրայել, Պաղեստին, Մարոկկո և Ալժիր։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Axios հարթակը՝ վկայակոչելով չորս իսրայելական ու ամերիկյան աղբյուր։

Ըստ հարթակի՝ ուղևորությունը տեղի կունենա Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, իսկ Բլինկենի այցը Լեհաստան նախատեսվում է մարտի 25-26-ին։ Արտգործնախարարը ուղեկցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

Սպասվում է, որ Բլինկենը Երուսաղեմ կժամանի շաբաթ օրը, որտեղ կհանդիպի Իսրայելի կառավարության անդամների հետ։ Այնուհետև նա կմեկնի Հորդանան գետի արևմտյան ափի Ռամալլահ քաղաք՝ Պաղեստինի ներկայացուցիչների հետ բանակցությունների։ Դրանից հետո պետքարտուղարը կայցելի Մարոկկո և Ալժիր։

Ավելի վաղ հարթակը, վկայակոչելով իր աղբյուրները, տեղեկացրել էր, որ մարտի վերջին Բլինկենը մտադիր է այցելել Իսրայել, Պաղեստին, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական