Միջազգային

Պաշտոնական Բրյուսելը ԵՄ երկրներին առաջարկում է համատեղ գազ գնել

Պաշտոնական Բրյուսելը ԵՄ երկրներին առաջարկում է համատեղ գազ գնել

Եվրահանձնաժողովն առաջարկել է մի շարք միջոցառումներ, որոնք նախատեսված են էներգակիրների գնաճից առաջացած վնասը մեղմելու համար: Ըստ հանձնաժողովի՝ գնաճային գործընթացներն արագացել են Ուկրաինայի պատերազմի հետևանքով։ Բրյուսելը աշխատանքային խումբ է ստեղծել, որը կհամակարգի գազի գնումը և կապահովի, որ ստորգետնյա պահեստարանները լինեն առնվազն 80%-ով լեցուն։

«Մենք առաջարկում ենք գազի ընդհանուր գնումներ և պահեստավորման ավելի խիստ կանոններ»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը. «Մեր երկրները չպետք է առանձին առևտուր անեն, մրցեն միմյանց հետ և դրանով իսկ կարգավորեն գները։ Մենք պետք է միավորենք ուժերը և միասին գազ գնենք՝ որպես եվրոպացիներ, ոչ թե որպես 27 տարբեր երկրներ»։ 

ԵՄ-ն նաև պետք է առաջիկա երկու տարվա համար ապահովի գազի բավարար մատակարարումներ։ Ներկայումս ԵՄ-ում կա 160 պահեստարան, որոնք լի են մոտ 26%-ով: Դրանց մի մասը պատկանում է «Գազպրոմին», որի մատակարարումները վերջին ամիսներին սպասվածից ցածր են եղել: Այժմ Բրյուսելը դիտարկում է ռուսական ընկերությանը եվրոպական շուկայից հեռացնելու հարցը, եթե վերջինս չկատարի պայմանագրային պարտավորությունները։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական