Միջազգային

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինայից մինչև 100 հազար փախստական ​​ընդունել

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինայից մինչև 100 հազար փախստական ​​ընդունել

«ԱՄՆ-ն կարող է մինչև 100 հազար ուկրաինացի փախստականներ ընդունելու պատրաստակամություն հայտնել». այս մասին հինգշաբթի ասվել է ամերիկյան NBC հեռուստաալիքի եթերում։ Ըստ լրատվամիջոցի՝ հատուկ ուշադրություն է դարձվելու այն փախստականներին, որոնց հարազատներն ապրում են ԱՄՆ-ում։ Թե երբ այս մասին պաշտոնական հայտարարություն կարվի, հայտնի չէ։ 

NBC-ն հիշեցնում է, որ մինչ օրս 3,6 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, որոնց մեծ մասին ընդունել է Լեհաստանը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական