Միջազգային

Մեծ Բրիտանիան ռուսական ուղղաթիռ է ձերբակալել

Մեծ Բրիտանիան ռուսական ուղղաթիռ է ձերբակալել

Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շապսը հրահանգել է ձերբակալել ռուսական ուղղաթիռը Մեծ Բրիտանիայի մասնավոր օդանավակայանում։ Այս մասին գերատեսչության ղեկավարը հայտնել է չորեքշաբթի երեկոյան՝ Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ստորագրվել է հրաման՝ ապահովելու Ռուսաստանին պատկանող ուղղաթիռի կալանավորումը, որը ներկայումս գտնվում է Միացյալ Թագավորությունում՝ մասնավոր օդակայանում»,- գրել է Շապսը:

Թե կոնկրետ որտեղ է գտնվում ուղղաթիռը և ում կարող է պատկանել, չի հաղորդվում։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն ձերբակալել է երեք մասնավոր ինքնաթիռ, որոնք կարող են պատկանել Ռուսաստանի քաղաքացիներին։ Ավելի վաղ Շապսը հայտարարել էր, որ բրիտանական իշխանությունները հնարավորություն ունեն կալանավորել ցանկացած ռուսական ինքնաթիռ, որը մտնում է երկրի օդային տարածք։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական