Միջազգային

Մեծ Բրիտանիան կոչ կանի ավելացնել սպառազինությունների մատակարարումներն Ուկրաինային

Մեծ Բրիտանիան կոչ կանի ավելացնել սպառազինությունների մատակարարումներն Ուկրաինային

Times թերթը, վկայակոչելով արմտյան պաշտոնյայի, գրում Է, որ Մեծ Բրիտանիան Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովում մտադիր Է կոչ անել՝ ավելացնել սպառազինությունների մատակարարումներն Ուկրաինային:

Աղբյուրի խոսքով՝ Լոնդոնը մտադիր Է հայտարարել Ուկրաինային զենքի մատակարարումներ ավելացնելու «շտապ անհրաժեշտության» մասին՝ ուկրաինական զորքերի «դիմադրության կարողությունը բարելավելու նպատակով»:

«Մենք փորձում ենք մեծացնել նրանց անհրաժեշտ զենքի հոսքը, առկա Է մշտական անբավարարություն»,-թերթը մեջբերում Է պաշտոնյայի խոսքը:

ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կանցկացվի մարտի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական