Միջազգային

Կիևը հուսով է՝ Պեկինը կմասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

Կիևը հուսով է՝ Պեկինը կմասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հույս է հայտնել, որ Վլադիմիր Զելենսկու և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև զրույցը շուտ կլինի։ Կիևը հուսով է, որ Չինաստանն ավելի ակտիվ կմասնակցի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, և Ուկրաինայի ու Չինաստանի ղեկավարները հնարավորինս շուտ հեռախոսազրույց կունենան։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան երկուշաբթի Չինաստանին կոչ է արել՝ կարևոր դեր խաղալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործում։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ բոլոր կողմերը պետք է միասին աշխատեն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսություն ու բանակցություններ ապահովելու համար, որպեսզի նրանք կարողանան հասնել արդյունքի և խաղաղության: Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն նույնպես պետք է երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ և լուծեն առկա մտահոգությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական