Միջազգային

Շոլցը դեմ է Ուկրաինան ոչ թռիչքային գոտի հայտարարելուն և ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելուն

Շոլցը դեմ է Ուկրաինան ոչ թռիչքային գոտի հայտարարելուն և ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելուն

«ՆԱՏՕ-ն չպետք է դառնա ռուս-ուկրաինական հակամարտության կողմ։ Գերմանիան դեմ է Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու ստեղծմանը». այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է չորեքշաբթի՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։ «ՆԱՏՕ-ն պատերազմի կողմ չի դառնա, այս հարցում մենք համամիտ ենք մեր եվրոպացի դաշնակիցների և ԱՄՆ-ի հետ»,- հայտնել է Շոլցը։ 

Գերմանիայի կանցլերը նաև հավելել է, որ մինչ այժմ հնարավոր է եղել կանխել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատումը. «Այդպես էլ պետք է մնա»,- հավելել է նա։

Միաժամանակ, կանցլերը ընդգծել է, որ Ուկրաինան միշտ կարող է ապավինել Գերմանիայի օգնությանը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական