Եվրամիությունը հավանություն Է տվել Ուկրաինայի հետ համաձայնագրին, որը նախատեսում է գաղտնի տեղեկատվություն Կիևին փոխանցելու գործընթաց։ Տեղեկատվություն, որին տիրապետում է Եվրոպական Միությունը։
Մարտի 23-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ինչպես գրում Է գործակալությունը, համաձայնությունը Եվրամիությանը թույլ կտա Կիևին հանձնել այնպիսի նյութեր, ինչպիսիք են արբանյակային լուսանկարները: Bloomberg-ի զրուցակիցների խոսքով՝ համաձայնագիրը վավերական կլինի մեկ տարի և նախատեսում Է երկարաձգման հնարավորություն, հաղորդում է Radar Armenia-ն: