Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներ ընդունել «թշնամական» արժույթներով՝ ներառյալ դոլարով և եվրոյով, և կանցնի ռուբլով վճարումների։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ կառավարության հետ հանդիպմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Միաժամանակ, ՌԴ նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի բնական գազ մատակարարել՝ ավելի վաղ կնքված պայմանագրերով ամրագրված գնագոյացման սկզբունքների համաձայն. «Ի տարբերություն որոշ գործընկերների՝ մենք գնահատում ենք մեր գործարար համբավը՝ որպես վստահելի գործընկեր և մատակարար»,- ասել է Պուտինը։
Նա կրկին պարզաբանել է, որ փոփոխությունները կազդեն միայն վճարային արժույթի վրա, և որ այն կփոխարինվի ռուբլով վճարումների։ Պուտինը նաև հանձնարարել է նախարարների կաբինետին՝ համապատասխան հրահանգ տալ «Գազպրոմին»՝ գործող պայմանագրերում փոփոխություններ կատարելու առնչությամբ։