Նախկին պետքարտուղար և ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, 74-ամյա Հիլարի Քլինթոնը երեքշաբթի հայտնել է, որ կորոնավիրուսի ախտորոշման իր թեստի արդյունքը դրական է և հիվանդության մեղմ ախտանիշներ է զգում: «Կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքը դրական էր: Մրսածության թույլ ախտանիշներ ունեմ, բայց ինձ լավ եմ զգում»,- գրել է նա Twitter-ում։
Քլինթոնը հավելել է, որ իր ամուսինը՝ ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, ով պաշտոնավարել է 1993-2001 թվականներին, ևս կորոնավիրուսի թեստ է հանձնել, սակայն նրա թեստի արդյունքը բացասական է։ Սպիտակ տան նախկին ղեկավարը կանխարգելման նպատակով ժամանակավոր ինքնամեկուսացման մեջ է։