Միջազգային

Թուրքիան մտադիր չէ ԱՄՆ ճնշման ներքո հրաժարվել S-400 համակարգերից

Թուրքիան մտադիր չէ ԱՄՆ ճնշման ներքո հրաժարվել S-400 համակարգերից

Հանրապետության պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը նշել է, որ Ուկրաինայի հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշումը խաղաղության ապահովումն է և խնդրի խաղաղ հանգուցալուծումը։ Թուրքիան չի քննարկում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ճնշման տակ С-400 զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելու հարցը։ Այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։ «Կարծում եմ՝ Թուրքիան չի հետևի Ամերիկայի օրինակին»,- նշել է Դեմիրը։ 

«Ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու պիտի Թուրքիան հրաժարվի S-400-ներից և դրանք հանձնի Ուկրաինային,- «Իզվեստիային» ասել է Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան։ Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր, որ ԱՄՆ-ն Անկարայի հետ բանակցություններ է վարում՝ S-400 զենիթահրթիռային համակարգեր Կիև ուղարկելու շուրջ, ինչի դիմաց Թուրքիան կվերադառնա հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ամերիկյան ծրագրին, Անկարայի դեմ պատժամիջոցներն էլ կչեղարկվեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական