Միջազգային

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 474,1 մլն

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 474,1 մլն

Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ երեքշաբթի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 474 114 799 մլն։ COVID-19-ը համավարակի սկզբից աշխարհում մինչ օրս մահացել է  6 098 739 մարդ։

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 79 803 443 մարդ, իսկ մահերի թիվը կազմել է 962 634։

Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 43 012 749-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝  517 543։ COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 29 691 641 մարդ, որից 658 005-ը մահացել է։

Համաձայն Worldometer հարթակի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության ուսումնասիրության վրա՝ երեքշաբթի առավոտյան մոլորակի 1 մլն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 785,5 մարդ: ԱՄՆ-ում 1մլն բնակչին մահացել է 2 990, Հնդկաստանում՝ 368, Բրազիլիայում՝ 3 057 մարդ, հաղորդում է Radar Armenia-ն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական