Ալիևը և Ալ Նահյանը դրական են գնահատել վերջերս Բաքվի Գարադաղ արվարձանի արևային էլեկտրակայանի գործարկումը, որը կառուցվել է էմիրաթյան կորպորացիայի ներդրումների շնորհիվ։
Չորեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գերագույն հրամանատարի տեղակալ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները և Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Ալիևն ու Ալ Նահյանը դրական են գնահատել վերջերս Բաքվի արվարձանում գտնվող Գարադաղի արևային էլեկտրակայանի գործարկումը, որը կառուցվել է «Մասդար» էմիրաթական կորպորացիայի ներդրումների շնորհիվ։ Աբու Դաբիի թագաժառանգը շահագրգռվածություն է հայտնել՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության հետագա զարգացման հարցում։
«Բացի այդ՝ կողմերը քննարկել են ուկրաինական իրադարձությունները, համաշխարհային շուկայում կայունության ապահովմանն առնչվող հարցեր, ինչպես նաև՝ ընթացիկ երկկողմ և տարածաշրջանային օրակարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։