Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան առևտրային համաձայնություն են ստորագրել, ըստ որի՝ Միացյալ Նահանգները կվերացնի Միացյալ Թագավորությունից պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերը, որոնք սահմանել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։
Լոնդոնն, իր հերթին, կչեղարկի ավելի քան 500 միլիոն դոլար արժողությամբ ԱՄՆ արտահանման մաքսատուրքերը, այդ թվում՝ մոտոցիկլետների, գյուղատնտեսական ապրանքների, լայն սպառման ապրանքների, վիսկիի և ծխախոտի, որոնք սահմանվել էին՝ որպես պատասխան Թրամփի գործողություններին։