Միջազգային

Մարիուպոլից ավելի քան 7 հազար բնակիչ տարհանվել է Զապորոժիե

Մարիուպոլից ավելի քան 7 հազար բնակիչ տարհանվել է Զապորոժիե

Մարիուպոլի՝ ավելի քան 7 հազար բնակիչ ավտոբուսներով և անձնական մեքենաներով երեքշաբթի տարհանվել է Զապորոժիե քաղաք։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

Նրա փոխանցմամբ՝ երեքշաբթի օրը Բերդյանսկ է ժամանել 24 ավտոբուս, որոնք չորեքշաբթի պետք է մարդկանց տեղափոխեն՝ մարդասիրական միջանցքով Զապորոժիե հասցնելու համար։ Չորեքշաբթի օրը ուկրաինական իշխանությունները մտադիր են լրացուցիչ ավտոբուսներ ուղարկել Բերդյանսկ՝ Մարիուպոլի բնակիչներին տարհանելու համար, ինչպես նաև՝ վառելիքով բեռնարկղ՝ մասնավոր տրանսպորտով այդ քաղաքից հեռացող բնակիչների համար։

Մարտի 22-ին ռուսական կողմը Ուկրաինայում բացել է ութ մարդասիրական միջանցք, իր հերթին՝ ուկրաինական կողմը Զապորոժիեի ուղղությամբ հայտարարել է ևս չորս լրացուցիչ երթուղու մասին։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական