Միջազգային

Նիդեռլանդները սառեցրել է 400 միլիոն եվրոյի ռուսական ակտիվներ

Նիդեռլանդները սառեցրել է 400 միլիոն եվրոյի ռուսական ակտիվներ

Նիդեռլանդները մինչ այժմ սառեցրել է 392 միլիոն եվրո արժողությամբ ռուսական ակտիվներ. երեքշաբթի ասել է ֆինանսների նախարար Սիգրիդ Կագը։ Նա նշել է, որ բանկերից, ապահովագրական ընկերություններից, կենսաթոշակային հիմնադրամներից, ֆոնդերի կառավարիչներից և այլ ֆինանսական հաստատություններից ստացվել է, ընդհանուր առմամբ, 188 ակտիվների սառեցման հաշվետվություն. «Մինչ օրս 392 միլիոն եվրո է սառեցվել, և այդ թիվը շարունակում է աճել»:

Նիդեռլանդներում ակտիվներ սառեցնելու պարտավորությունը կրում են ֆինանսական կազմակերպությունները, որոնք այնուհետ պետք է այդ մասին տեղեկացնեն իրենց մայր կազմակերպություններին` Ֆինանսական շուկաների մարմնին և Նիդեռլանդների բանկին: Այս կանոնը չկատարելը համարվում է տնտեսական հանցագործություն։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական