Միջազգային

Գերմանիան Ուկրաինայի համար առաջարկում է միջազգային «Մարշալի պլան» ձեռնարկել

Գերմանիան Ուկրաինայի համար առաջարկում է միջազգային «Մարշալի պլան» ձեռնարկել

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հանդես է եկել Ռուսաստանի ներխուժման ավարտից հետո Ուկրաինայի վերականգնման լայն միջազգային ծրագիր ստեղծելու նախաձեռնությամբ։ «Մեր համերաշխությունը մեր եվրոպացի հարևանների հետ կրում է երկարաժամկետ բնույթ»,- ասել է նա՝ Բունդեսթագում դաշնային բյուջեի քննարկման ժամանակ։ 

«Անհրաժեշտ է Ուկրաինայի համար ստեղծել միջազգային «Մարշալի պլան»՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի վերականգնման ամերիկյան ծրագրի անալոգիայով։ Բեռլինն արդեն համակողմանի օգնություն է ցուցաբերել Կիևին և կշարունակի աջակցել ուկրաինացիների ազատագրական պայքարին»,- ընդգծել է նա։  «Երբ Ուկրաինայում խաղաղություն հաստատվի, Գերմանիան կօգնի երկրի վերակառուցմանը և կաջակցի ԵՄ-ի հետ գործընկերության ճանապարհին»,- հավելել է Լինդները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական