Միջազգային

«ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ Չինաստանը ռազմական օգնություն է ցուցաբերում Ռուսաստանին». Սալիվան

«ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ Չինաստանը ռազմական օգնություն է ցուցաբերում Ռուսաստանին». Սալիվան

Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ներկայում ԱՄՆ իշխանությունները չեն տեսնում Չինաստանի ռազմական օգնության ապացույցները Ռուսաստանին, բայց չգիտեն, թե իրավիճակը հետագայում ինչպես կզարգանա:

«Ես չեմ կարող ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անել: Կարող եմ ասել, որ նախագահ Բայդենի և նախագահ Ծինփինի զրույցից հետո մենք չենք տեսել Չինաստանի կողմից Ռուսաստանին զենք տրամադրելը։ Բայց մենք, իհարկե, ուշադրությամբ հետևում ենք, մենք կշարունակենք վերահսկել դա»,- ասել է նա։

Սալիվանը հավելել է, որ Բայդենը մտադիր է քննարկել «Չինաստանի պոտենցիալ ներգրավվածությունը Ուկրաինայի հակամարտությանը» ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ առաջիկա հանդիպման ժամանակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական