Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մարտի 22-ին Ադրբեջանի ԳՇ պետ Քերիմ Վելիևը հանդիպել է Ռուսաստանի ցամաքային զորքերի խաղաղապահ ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմի գլխավորած պատվիրակության հետ։
Քննարկվել են Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հայտարարության դրույթների կատարման ընթացքը։ Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, անդրադարձ է կատարվել նրանց ձևակերպմամբ՝ «հայկական ապօրինի զինված խմբավորումների դուրսբերման վերաբերյալ»։