Միջազգային

Ռուսաստանում արգելափակվել է Euronews-ի կայքը

Ռուսաստանում արգելափակվել է Euronews-ի կայքը


Radar Armenia-ն հաղորդում է, որ մարտի 21-ին ՌԴ Գլխավոր դատախազության պահանջով Ռուսաստանում սահմանափակվել է մուտքը euronews.com կայք և դրա ռուսերեն՝ ru.euronews.com տարբերակ:

«Հիմք ընդունելով գլխավոր դատախազության խնդրանքը՝ «Ռոսկոմնադզոր»-ը սահմանափակել է Ռուսաստանում Euronews-ի հրապարակման նյութերի հասանելիությունը»,- ասել են նախարարությունից։

Ըստ «Ռոսկոմնադզոր»-ի՝ «օտարերկրյա լրատվամիջոցները, համակարգված կերպով, հրապարակում էին ոչ հավաստի տեղեկատվություն Ռուսաստանի Զինված ուժերի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության մասին, ինչպես նաև՝ տեղեկություններ, որոնք կոչ էին անում քաղաքացիներին մասնակցել սահմանված կարգի խախտումներով անցկացվող զանգվածային միջոցառումներին»:

Մարտի 4-ին «Ռոսկոմնադզոր»-ը հայտնել է, որ մի շարք օտարերկրյա լրատվամիջոցներին պատկանող տեղեկատվական ռեսուրսներ և նախագծեր արգելափակվել են Ռուսաստանում՝ Ուկրաինայի տարածքում տեղի ունեցողի մասին կեղծիքներ տարածելու համար։ Մասնավորապես, «Ամերիկայի Ձայն» (Ռուսաստանի Արդարադատության նախարարության կողմից ընդգրկված է լրատվամիջոց-օտարերկրյա գործակալների ռեգիստրում), BBC, DW, Meduza (ներառված է լրատվամիջոցներ-օտարերկրյա գործակալների ռեգիստրում) կայքերը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը (ներառված է լրատվամիջոցներ-օտարերկրյա գործակալների ռեգիստրում) և նրանց նախագծերը, ինչպես նաև՝ մի շարք այլ տեղեկատվական ռեսուրսներ: Ավելի ուշ պարզվեց, որ արգելափակվել են BBC-ի ռուսական ծառայության և միջազգային BBC.com կայքը, ինչպես նաև՝ BBC News կայքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական