Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցերը՝ այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը ստանա անվտանգության երաշխիքներ։
«Սա շատ դժվար պատմություն է բոլորի համար։ Ե՛վ Ղրիմը, և՛ Դոնբասը բոլորի համար են։ Իսկ այնտեղից ինչ-որ ելք գտնելու համար դուք պետք է կատարեք այս առաջին քայլը՝ անվտանգության երաշխիքներ, պատերազմի ավարտ»,- ասել է նա՝ Եվրոպայի և Ուկրաինայի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստ է այդ հարցերը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Ռուսաստանի նախագահի հետ առաջին հանդիպմանը ես պատրաստ եմ բարձրացնել այդ հարցերը, դրանք արդիական են, կարևոր։ Բայց վստահ եմ, որ այս հանդիպմանը այդ որոշումը չի կայացվի։ Անվտանգության երաշխիքների հարցով կխոսենք սահմանադրական փոփոխությունների, ուկրաինական օրենսդրության փոփոխությունների մասին, և եթե խոսենք այդ մասին, ապա, ամեն դեպքում, դա կորոշի ոչ միայն նախագահը, այլև՝ Ռադան և Ուկրաինայի ժողովուրդը»,- ասել է նա։