Միջազգային

Բոսնիան և Հերցեգովինան չեն միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Բոսնիան և Հերցեգովինան չեն միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Բոսնիա և Հերցեգովինան չի ծրագրում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ և որևէ սահմանափակում կիրառել։ Այս մասին հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկը. «Առանց Սերբիայի հավանության՝ Սարաևոյի ցանկացած որոշում կշիռ չունի: Մի բան հստակ է՝ ԲՀ-ն Ռուսաստանի դեմ որևէ սահմանափակում չի մտցրել և չի կիրառի»։

Հարցին, թե Բոսնիա և Հերցեգովինան մոտ ապագայում կարո՞ղ է անդամակցել ՆԱՏՕ-ին, նախագահության անդամը նշել է, որ երկիրը չի կարող դա անել՝ առանց Սերբիայի համաձայնության։ «Առայժմ երկիրը չեզոք դիրք է զբաղեցնում՝ հրաժարվելով միանալ որևէ ռազմական դաշինքի: Մենք չպետք է միանանք մի դաշինքի, որը ռմբակոծել է մեր ժողովրդին՝ 30 տարի առաջ (ՆԱՏՕ-ի ռմբակոծումը բոսնիական սերբերի վրա 1995 թ.- խմբ․)»,- հայտարարել է Դոդիկը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական