Միջազգային

Ռուսաստանը 5-6 տարով հետաձգել է Բելառուսի վարկային պարտավորությունների մարումը

Ռուսաստանը 5-6 տարով հետաձգել է Բելառուսի վարկային պարտավորությունների մարումը

Մինսկը և Մոսկվան պայմանավորվել են 5-6 տարով հետաձգել Բելառուսի պարտավորությունների մարումը Ռուսաստանին՝ պետական ​​վարկերի գծով. հայտարարել է Բելառուսի Ֆինանսների նախարար Յուրի Սելիվերստովը։

«Քննարկվել և առաջարկվել է՝ վճարումների մի մասը, ավելի հարմարավետ պայմաններով, տեղափոխել 5-6 տարի հետո», - կիրակի օրը «Բելառուս-1» հեռուստաալիքի եթերում ասել է Սելիվերստովը։ 

Նրա խոսքով՝ հետաձգումը թույլ կտա այս պահին «չշեղել ռեսուրսները», որպեսզի Մինսկն սպասարկի իր պարտավորությունները Ռուսաստանի հանդեպ։ Բելառուսի ֆիննախի ղեկավարը հավելել է, որ կողմերը պայմանավորվել են՝ փոխադարձ վճարումներ կատարել այն միջոցներին, որոնք կողմերին թույլ կտան՝ պատժամիջոցների ժամանակաշրջանում բարելավել առևտուրը երկու երկրներում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական