Radar Armenia-ն հաղորդում է, որ Եվրամիությունը Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է պատրաստում։
Եվրամիությունը Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է պատրաստում։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ-ում ունեցած դիվանագիտական աղբյուրներին։
«Մենք պատրաստում ենք պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, շատ նոր անուններ են առաջարկվում»,- նշել է ԵՄ-ի ներկայացուցչը։
Բացի այդ, Բալթյան երկրները, այդ թվում Լիտվան, առաջարկում են նավթային էմբարգո մտցնել Մոսկվայի դեմ։ Իսկ Գերմանիան զգուշացնում է հապճեպ քայլեր անելուց, քանի որ Եվրոպայում էներգակիրների գները բարձր են։
Երկուշաբթի Բրյուսելում տեղի է ունենալու Եվրամիության երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների պլանային հանդիպումը, որի գլխավոր թեման իրավիճակն է Ուկրաինայում։ ԵՄ-ի արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուիչ Ժոզեպ Բորելը նախարարներին կներկայացնի հակամարտության զարգացման հնարավոր սցենարների իր վերլուծությունը։