Միջազգային

S&P-ն 2022թ.-ի համար կանխատեսել է Բելառուսի ՀՆԱ-ի 15%-անոց անկում

S&P-ն 2022թ.-ի համար կանխատեսել է Բելառուսի ՀՆԱ-ի 15%-անոց անկում

S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Բելառուսի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշներն արտարժույթով և ազգային արժույթով, որոնք մարտի սկզբին իջեցվել են «B»-ից մինչև «CCC», իսկ կարճաժամկետ վարկանիշները՝ «B»-ից «C»-ի: Միաժամանակ, վարկանիշները վերանայման են ենթարկվել «բացասական» հեռանկարով։ Այս մասին ասվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ։ S&P-ն ակնկալում է նաև, որ այս տարի Բելառուսի ՀՆԱ-ն կնվազի 15%-ով։

Փորձագետները վստահ են, որ Բելառուսը «բախվում է վերջին տասնամյակների ամենասուր տնտեսական անկման հետ»։ S&P-ի կանխատեսմամբ՝ 2022-ին Բելառուսի ՀՆԱ-ն կնվազի 15%-ով, իսկ 2023-ին՝ 5%-ով:

Գործակալության փորձագետները կարծում են, որ «չկանխատեսված դրական զարգացումների բացակայության դեպքում՝ Բելառուսը կարող է դեֆոլտի գնալ առաջիկա 12 ամիսների ընթացքում». «Նաև հավանական ենք համարում, որ Բելառուսը չի ցանկանում կատարել իր պարտավորությունները՝ ի պատասխան պատժամիջոցների»,- նշում է S&P-ը։

Գործակալության տվյալներով՝ արևմտյան պատժամիջոցների խստացման ֆոնին Բելառուսն այժմ բախվում է տնտեսության, վճարային հաշվեկշռի և ֆինանսական կայունության աճող ռիսկերի հետ։

Գործակալությունը հիշեցրել է, որ արևմտյան պատժամիջոցներն, ի թիվս այլ բաների, ուղղված են Բելառուսի հիմնական արտահանման ապրանքների՝ պարարտանյութերի և նավթամթերքի դեմ։ Բելառուսական երեք բանկերի մուտքը SWIFT կասեցվել է, իսկ Բելառուսի Ազգային բանկի գործունեությունը սահմանափակվել է Եվրամիությունում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական