Միջազգային

Բայդենը մարտի 25-ին Վարշավայում կքննարկի ուկրաինական ճգնաժամը

Բայդենը մարտի 25-ին Վարշավայում կքննարկի ուկրաինական ճգնաժամը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 23-ին կմեկնի Բրյուսել, որտեղ, ՆԱՏՕ-ի, Յոթի խմբի (G7) և Եվրոպական խորհրդի գագաթաժողովներում Ուկրաինայում իրադարձությունների քննարկումից հետո, Վարշավայում բանակցություններ կվարի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Այս մասին կիրակի նշվել է ԱՄՆ նախագահի՝ Սպիտակ տան տարածած աշխատանքային ժամանակացույցում։

«Այս շաբաթ նախագահ Ջո Բայդենը կմեկնի Լեհաստան՝ Բրյուսելում (Բելգիա) ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների, G7-ի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հետ հանդիպումներից հետո, որտեղ կքննարկվեն Ուկրաինային աջակցության ցուցաբերման և Ռուսաստանի դեմ, Ուկրաինա ներխուժման պատճառով, լուրջ և աննախադեպ պատժամիջոցներ կիրառելու միջազգային ջանքերը»,- նշել են Սպիտակ տանը։

Փաստաթղթում նաև նշվել է, որ Բայդենը քննարկելու է այն հարցը, թե ինչպես է ԱՄՆ-ն դաշնակիցների և գործընկերների հետ արձագանքում հումանիտար և մարդու իրավունքների ոլորտի ճգնաժամին՝ Ուկրաինայի շուրջ իրադարձության հետ կապված։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական