Միջազգային

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 470,7 մլն

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 470,7 մլն

Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ երեքշաբթի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 470 740 762 մլն։ COVID-19-ը համավարակի սկզբից աշխարհում մինչ օրս մահացել է  6 077 597 մարդ։

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 79 734 788 մարդ, իսկ մահերի թիվը կազմել է 971 162։

Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 43 009 390-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝  516 510։ COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 29 637 814 մարդ, որից 657 495-ը մահացել է։

Համաձայն Worldometer հարթակի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության ուսումնասիրության վրա՝ երեքշաբթի առավոտյան մոլորակի 1 մլն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 782,7 մարդ: ԱՄՆ-ում 1մլն բնակչին մահացել է 2 985, Հնդկաստանում՝ 368, Բրազիլիայում՝ 3 055 մարդ, հաղորդում է Radar Armenia-ն։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական