Միջազգային

«Ղազախստանում սպասվում են լայնածավալ բարեփոխումներ». Տոկաև

«Ղազախստանում սպասվում են լայնածավալ բարեփոխումներ». Տոկաև

Տոկաևը նաև հիշեցրել է, որ հունվարյան անկարգությունների ժամանակ Ալմաթին իր վրա է վերցրել ավազակախմբերի և ահաբեկիչների ծանրությունը, ինչը վնաս է հասցրել քաղաքի ենթակառուցվածքներին։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի օրը Ալմաթիում, Նաուրիզի տոնին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում, ասել է, որ երկրում սպասվում են լայնածավալ բարեփոխումների։

«Սպասվում են լայնածավալ բարեփոխումներ, առջևում է նոր Ղազախստանի կառուցումը։ Եվ ձեզ հետ մենք անպայման կկառուցենք այդ նոր Ղազախստանը, երկրորդ հանրապետությունը, և մենք հաջողության կհասնենք»,- ասել է նա՝ դիմելով քաղաքի բնակիչներին։

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ հունվարյան անկարգությունների ժամանակ Ալմաթին իր վրա է վերցրել ավազակների ու ահաբեկիչների ծանրությունը, անմեղ մարդիկ են զոհվել ու տուժել, իսկ քաղաքի ենթակառուցվածքներին հասցվել է հսկայական վնաս. «Ալմաթիի բնակիչներ, ես շնորհակալ եմ ձեզ դրա համար, դուք չընկրկեցիք մեր պետականությանը սպառնացող աննախադեպ վտանգի առջև: Դուք համախմբվեցիք կրիտիկական պահին, ողջ երկիրը ձեզ հետ էր: Մեր ժողովրդի միասնության և համերաշխության շնորհիվ մենք հաղթահարեցինք այս ծանր փորձությունը»,- ասել է Տոկաևը։

Ղազախստանում Նաուրիզ մեյրամին պետական ​​տոն է, որը նշվում է երեք օր՝ մարտի 21-23-ը։ Այն համընկնում է գարնանային գիշերահավասարի օրվան և անձնավորում է բնության զարթոնքը, նորացումն ու ծաղկումը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական