Միջազգային

Բուլղարիան որոշել է չերկարաձգել «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը

Բուլղարիան որոշել է չերկարաձգել «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը

Բուլղարիայի ֆինանսների նախարար Ասեն Վասիլևը հայտարարել է «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու մասին։

Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն, Բուլղարիայի ֆինանսների նախարար Ասեն Վասիլևը, ըստ Բուլղարիայի ազգային ռադիոյի, հայտարարել է, որ Բուլղարիան չի երկարաձգի ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ բնական գազի մատակարարման պայմանագիրը։ Վասիլևը պարզաբանել է, որ որոշումը կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։

Ըստ նախարարի՝ Բուլղարիան մտադիր է գազ ստանալ այլընտրանքային մատակարարներից, այդ թվում՝ Կատարից և Ալժիրից։ Կառավարությունը նախատեսում է նաև օգտագործել Հունաստանում և Թուրքիայում առկա ենթակառուցվածքները՝ հեղուկ բնական գազ գնելու և Ադրբեջանից ներմուծումն ավելացնելու համար։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար, Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին հայտարարել էր, որ Եվրոպան կարճաժամկետ հեռանկարում չի կարողանա փոխարինել Ռուսաստանին՝ որպես բնական գազի մատակարարի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական